Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 7-րդ խաղափուլը․ ովքեր են առաջատարները


Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 81-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 7-րդ խաղափուլը: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։


 


Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ է տարել միայն Արամ Հակոբյանը:


 


Տիգրան Հարությունյան – Կարեն Գրիգորյան, Մամիկոն Ղարիբյան – Էմին Օհանյան, Մանուէլ Պետրոսյան – Արթուր Դավթյան և Զավեն Անդրիասյան – Սարգիս Սարգսյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:


 


Այսպիսով, 7 խաղափուլից հետո տղամարդկանց առաջնությունում առաջատարներն են Արթուր Դավթյանը, Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը, ովքեր ունեն 4.5 միավոր:


 


Արամ Հակոբյանը ունի 4 միավոր:


 


Կանանց առաջնությունում այսօր հաղթել են Անի Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը, Աստղիկ Հակոբյանը և Լիլիթ Կասինյանը:


 


Միակ ոչ-ոքին գրանցվել է Անգելինա Միրաքյան – Մարիամ Ավետիսյան խաղում:


 


Կանանց առաջնությունում միանձնյա առաջատարն է Աստղիկ Հակոբյանը, ով ունի 6 միավոր։ Անահիտ Մկրտչյանը ունի 5.5 միավոր։


 


Նախավերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ հունվարի 20-ին՝ ժամը 15:00-ին:

Դիտումների քանակ1

Leave a Comment