Aurora News | Դավիթ Համբարձումյանը վերադարձել է տուն

Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ՔԿՀ-ից տեղափոխվեց տուն։

Ընտանիքի անդամներից բացի, բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել, որոնք ողջունեցին կալանավայրից տուն վերադարձած Դավիթ Համբարձումյանին։

Նշենք՝ այսօր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք և գրավ։ Որոշումը կայացրեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Հարություն Պետրոսյանի նախագահությամբ։

Leave a Comment