Aurora News | Իրանում ինտերնետ հասանելիությունը կվերականգնվի ոչ ուշ, քան հունվարի 23-ը

Իրանում ինտերնետ հասանելիությունը կվերականգնվի ոչ ուշ, քան հունվարի 23-ը, հայտարարել է գիտության, տեխնոլոգիաների և տնտեսության գծով փոխնախագահ Հոսեյն Աֆշինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ֆարս» լրատվական գործակալությունն էլ մեջբերել է Հոսեյն Աֆշինի խոսքերը.

«Ինտերնետը կվերադառնա բնականոն աշխատանքի այսօր, վաղը կամ ամենաուշը շաբաթվա վերջում», – ասել է իրանցի քաղաքական գործիչը։

Ավելի վաղ՝ հունվարի 18-ին, Google-ը վերսկսել է իր ծառայությունները Իրանում՝ հունվարի 8-ի երեկոյան միջազգային ինտերնետի լիակատար անջատումից հետո։

Leave a Comment