Բախվել են «Mercedes-Benz» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։:

Հունվարի 19-ին, ժամը 16։51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Leave a Comment