Թրամփը նեղացել է Նորվեգիայից, որ իրեն «Խաղաղության Նոբելյան մրցանակ» չի շնորհել ու ինչ գնով էլ լինի, ուզում է Գրենլանդիան

Երկուշաբթի  ԱՄՆ նախագահը նամակ է հղել Նորվեգիայի վարչապետին՝ գրելով, որ այլևս չի զգում «պարտավորություն մտածել բացառապես խաղաղության մասին» այն բանից հետո, երբ Նորվեգիան «որոշեց չշնորհել» նրան Նոբելյան խաղաղության մրցանակը: Միևնույն ժամանակ, եվրոպացի առաջնորդներն անթույլատրելի  են անվանում Թրամփի սպառնալիքը՝ նոր մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք  պաշտպանում են  Գրենլանդիային:

«ՆԱՏՕ-ն 20 տարի շարունակ Դանիային ասում է. «Դուք պետք է վերացնեք Գրենլանդիայում ռուսական սպառնալիքը»։ Դժբախտաբար, Դանիան ոչինչ չի կարողացել անել դրա հետ կապված։ Հիմա ժամանակն է, և դա կարվի», – գրել է Թրամփը երկուշաբթի վաղ առավոտյան իր «Ճշմարտություն» սոցիալական ցանցի էջում։

Նա կասկածի տակ է դրել Դանիայի իրավունքը Գրենլանդիայի նկատմամբ։

Յոնաս Գահր Ստյորեն հաստատել է, որ ստացել է նամակը՝ նշելով, որ այն պատասխան էր ԱՄՆ նախագահին՝ իր և Ֆինլանդիայի նախագահի անունից ուղարկված կարճ հաղորդագրությանը։

Թրամփը պնդում է, որ Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի ԱՄՆ անվտանգության համար, և Վաշինգտոնը կստանա այդ տարածքը։ Կղզու գտնվելու վայրը Հյուսիսային Ամերիկայի և Արկտիկայի միջև իդեալական է հրթիռային հարձակումների դեպքում վաղ նախազգուշացման համակարգերի տեղակայման և տարածաշրջանում նավագնացության մոնիթորինգի համար։

Միևնույն ժամանակ, եվրոպացի առաջնորդները նշում են, որ ԱՄՆ-ն անցել է սահմանը՝ մաքսատուրքերը բարձրացնելու իր սպառնալիքներով: Մեծ Բրիտանիան արտահայտել է իր դեմ լինելը Թրամփի ծրագրերին, իսկ ԵՄ-ն սպառնում է դրանց պատասխանել տնտեսական միջոցառումներով:

Leave a Comment