Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ. ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել


ՀՀ վարչապետի որոշումներով Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ:

Կամո Ցուցուլյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:

Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակ»-ն այս մասին տեղեկացրել էր հունվարի 18-ին:

Արամ Ղազարյանը ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել էր 2025 թվականի հունիսի 3-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Լոռու մարզպետի պաշտոնը:

Կամո Ցուցուլյանը փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել 2023 թվականի հունվարի 9-ին, 2024-ին՝ վարչապետի որոշմամբ նույն պաշտոնում վերանշանակվել է: Մինչ այդ նա ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնակատարն էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

233 դիտում

Leave a Comment