Չինաստանի բնակչությունը 2025 թվականին նվազել է 3.39 միլիոն մարդով՝ հասնելով 1.404 միլիարդի, ըստ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցի։
Բնակչությունը նվազում է չորրորդ տարին անընդմեջ։
Անցյալ տարի երկրում ծնվել է 7.92 միլիոն երեխա՝ նախորդ տարվա 9.54 միլիոնի համեմատ: Սա ամենացածր մակարդակն է 1949 թվականից ի վեր, երբ սկսվել է ծնունդների գրանցումը:
Չինաստանում մահացությունների թիվը 2025 թվականին աճել է՝ հասնելով 11.31 միլիոնի՝ 2024 թվականի 10.93 միլիոնի համեմատ։