Ազատի զորամասի ողբերգության 3-րդ տարելիցը. ի՞նչ են պահանջում տուժողների իրավահաջորդները

https://arm.sputniknews.ru/20260119/azati-zvoramasi-voghbergutjan-3-rd-tarelicy-inch-en-pahanjum-tuzhvoghneri-iravahajvordnery-97882958.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54036800_68:0:1491:1067_1920x0_80_0_0_679f478c95e5c024f28ef2acc1a25f24.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ազատ գյուղ, կացարան, հրդեհ, զինվոր, մահ, նորիկ նորիկյան

ազատ գյուղ, կացարան, հրդեհ, զինվոր, մահ, նորիկ նորիկյան

Բաժանորդագրվել

Փաստաբանի խոսքով` դեպքի իրական պատկերը վերականգնելու միջնորդություն են ներկայացնելու։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով տուժածների իրավահաջորդները ողբերգությունից 3 տարի անց էլ չեն հրաժարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դատակոչելու միջնորդություն ներկայացնելու մտքից։ Այսօր՝ դեպքի 3-րդ տարելիցին նվիրված ասուլիսի ժամանակ, այս մասին հայտարարեց նրանց փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նշենք, որ 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։

«Տառացիորեն երկու օր առաջ նորից ուսումնասիրել ենք 2023 թվականի հունվարի 19-ի կառավարության նիստը, մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանի դիտարկումները և պաշտպանության նախարարության զեկույցները։ Կարծում եմ՝ նրանք պետք է հրավիրվեն դատարան հարցաքննության, քանի որ նրանց ասածները կարող են անհրաժեշտ լինել գործի ճշմարտության վերջնական բացահայտման համար»,– ասաց Նորիկյանը։

Տուժող կողմը դժգոհ է նաև գործից անջատված վարույթի նախաքննությունից։ Գևորգ Ավետիսյանը, որը եղել է այդ զորամասի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալը, մեղադրյալներից մեկն է, և նրա նկատմամբ քրեական գործը քննվում է առանձնացված վարույթով։ Նորիկյանի խոսքով՝ արդեն երկու տարի է անցել, բայց որևէ նորություն չկա։

«Արդեն երկու տարի է` Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական վարույթ կա, որի վերջը չի երևում։ Եղել են առիթներ, երբ հարցրել ենք գործի ընթացքի մասին, սակայն ստացել ենք անորոշ և ոչինչ չասող պատասխաններ։ Մենք այդ անջատված վարույթից սպասելիք չունենք»,– նշեց Նորայր Նորիկյանը։

Փաստաբանը հիշեցրեց, որ 2025 թվականի ընթացքում կայացած դատական նիստերի ժամանակ հարցաքննվել են 19 տուժող և բոլոր վկաները։ Այժմ մեկնարկում է 5 մեղադրյալների հարցաքննությունը, որից հետո տուժող կողմը նոր միջնորդություններ է ներկայացնելու։

«Միջնորդելու ենք, որ իրականացվի կրկնակի քննչական փորձարարություն, այսինքն՝ հնարավորինս վերականգնվեն դեպքի իրական պայմանները։ Նաև միջնորդություն կլինի հարցաքննել դատաբժշկական փորձաքննություն իրականացրած մասնագետներին»,– հավելեց փաստաբանը։

Leave a Comment