17 հունվարի 2026 – 14:03 AMT
PanARMENIAN.Net – Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը` այն «դրականից» փոխելով «BB-» մակարդակի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական» և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում:
Սա լոկ վիճակագրական փոփոխություն չէ. սա մասնագիտական հավաստում է առ այն, որ Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը միջազգային շուկաներում ձեռք են բերում որակական նոր կշիռ: Այն վստահության հայտ է՝ ուղղված մեր պետության տնտեսական դիմակայունությանն ու քաղաքական կամքին։
Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ։ Շնորհավորում եմ բոլորիս»,– գրել է Փաշինյանը։