Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին։
Նշվում է, որ Հանրապետության տարածքում կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Ջերմուկի խաչմերուկից Ջերմուկ և Սիսիան քաղաքներ, Նոյեմբերյան-Ջուջևան և Նորավան-Կապան ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը նույնպես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար (մառախուղ, ձյուն), իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Դիլիջանի ոլորանները (ձյուն) դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Մ-4 ավտոճանապարհից Հաղարծին և Պարզ լիճ հատվածները՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի (բուք է), Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածոտնի և Լոռու մարզերում, Բաղրամյանի, Նոյեմբերյանի և Կապանի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում բուք է։
