ԱԳ նախարարը որպես նվեր հայտարարագրել է փայտից փետուրով գրիչ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է ստացած նվերի մասին։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Հանձնաժողովի նվերների ռեեստրից։

Նվերի հաշվառման փաստաթղթի համաձայն՝ նախարարը նվերը ստացել է Քսավյե Բետելից՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարարից, 2025 թվականի դեկտեմբերի 16-ին։ Նվերը փայտից պատրաստված փետուր գրիչ է։

Նվերի արժեքը հայտարարագրվել է 48 000 դրամ։ Արժեքը որոշելու նպատակով նախարարը դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որը տեղեկացրել է, որ նվերի մոտավոր արժեքը կազմում է 48 հազար դրամ։

Leave a Comment