
Մեր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում շատ հստակ է․ այն Դանիայի Թագավորության մաս է, և դրա ապագան գրենլանդացիների ու դանիացիների գործն է։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերին։
«Մենք նաև հստակ նշել ենք, որ Արկտիկայի անվտանգությունը կարևոր է ամբողջ ՆԱՏՕ-ի համար, և դաշնակիցները պետք է միասին ավելի շատ քայլեր ձեռնարկեն՝ Արկտիկայի տարբեր հատվածներում Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքին դիմակայելու համար։
Դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքերի կիրառումը՝ այն պատճառով, որ նրանք ձգտում են ՆԱՏՕ-ի դաշնակիցների հավաքական անվտանգությանը, լիովին սխալ է։ Մենք, իհարկե, այս հարցը կքննարկենք ուղղակիորեն ԱՄՆ վարչակազմի հետ»,-նշել է Սթարմերը։
Նշված երկրներն ավելի վաղ զորքեր էին ուղարկել Գրենլանդիա՝ ի աջակցություն Դանիայի: 2026 թվականի հունիսի 1-ից մաքսատուրքը կբարձրացվի մինչև 25 տոկոս։
ԱՄՆ նախագահը նշել է, որ այս մաքսատուրքը կգանձվի այնքան ժամանակ, քանի դեռ Գրենլանդիայի լիակատար և վերջնական գնման վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։