Կամո Ցուցուլյանը կնշանակվի ոստիկանապետ, Արամ Ղազարյանը՝ փրկարար ծառայության ղեկավար․ ԶԼՄ

ՀՀ իշխանությունները կադրային փոփոխություններ են նախատեսում Ներքին գործերի նախարարությունում, հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։

Radar Armenia-ի և 168.am-ի տվյալներով՝ ոստիկանապետ Արամ Ղազարյանը կնշանակվի Փրկարար ծառայության ղեկավար, իսկ վերջինիս ղեկավար Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ։

Armlur.am-ի տեղեկություններով՝ բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։ Ըստ թերթի՝ Ղազարյանն այս տեղափոխությունների հանգամանքը խիստ բացասական է ընդունել, ու անգամ ՔՊ-ականները կասկածներ ունեն, որ չի բացառվում՝ նա չընդունի առաջարկը։

Ղազարյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-Ներքին գործերի նախարարի տեղակալ էր նշանակվել 2025 թվականի հունիսի 3-ին ՝ ազատվելով Լոռու մարզպետի պաշտոնից։ Ցուցուլյանը փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի հունվարից։

Leave a Comment