Հունվար 17,2026 21:35
Վրաստանի կառավարությունը խորհրդային շրջանում տուժած կրոնական համայնքներին փոխհատուցում կտրամադրի։ Վրաստանում գործող Հայ առաքելական եկեղեցին այս տարի կստանա 1 միլիոն 100 հազար լարի փոխհատուցում։
Կրոնական միավորումների հետ խորհրդակցությունների և փաստական հանգամանքների (հավատացյալների թվաքանակ, հոգևորականների քանակ, ինչպես նաև պաշտամունքային շենք-կառույցների թիվ) ուսումնասիրման հիման վրա գործակալությունը որոշում է ընդունել, որ «Վրաստանի 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով խորհրդային տոտալիտար ռեժիմի ժամանակ կրոնական միավորումների կրած վնասի մասնակի փոխհատուցման ապահովման համար նախատեսված 6 500 000 (վեց միլիոն հինգ հարյուր հազար) լարիից ընթացիկ տարում կրոնական համայնքներին բաշխվի հետևյալ չափերով․
- Վրաստանի իսլամական համայնք` 4 150 000 (չորս միլիոն հարյուր հիսուն հազար) լարի,
- Վրաստանի հայ առաքելական քրիստոնեական համայնք` 1 100 000 (մեկ միլիոն հարյուր հազար) լարի,
- Վրաստանի հռոմեակաթոլիկ քրիստոնեական համայնք` 700 000 (յոթ հարյուր հազար) լարի,
- Վրաստանի հրեական համայնք` 550 000 (հինգ հարյուր հիսուն հազար) լարի։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: