Չորս գերու վերադարձ, TRIPP-ի հրապարակում․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից – Armenia Today

Հունվարի 12-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ 

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել չորս գերու:

Նրանցից Վագիֆ Խաչատրյանը բժշկական կենտրոնում է՝ հսկողության տակ:

Արցախյան պատերազմում հայկական կողմի դեմ հանդես եկած սիրիացի երկու վարձկանի Հայաստանը վերադարձրել է Սիրիային:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո Երևանն ու Վաշինգտոնը մեկնարկել են TRIPP նախագիծը:

Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Պաշտպանության նախարարությունը 2026 թվականին շուրջ 150 մլրդ դրամի զենքի պատվեր է նախատեսում։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ենթադրյալ խախտումների վերաբերյալ վարույթներ չի հարուցել:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը մեկուսարանում տարել է երկկողմանի թոքաբորբ, նրա մոտ քովիդ է ախտորոշվել:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ուժի մեջ է թողել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշումը։

ՀՅԴ-ն 2026 թվականին կայանալիք ընտրություններին կմասնակցի դաշինքով:

Իրանի ցույցերի ընթացքում երկու հայ է զոհվել:

Իրանի դեսպանը դժգոհել է հայկական կողմից Երևանում դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու մեջ, ինչին արձագանքել են Ներքին գործերի նախարարությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մայր Աթոռը որոշել է Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարին:

ԱՄՆ-ն սառեցնում է 75 երկրի, այդ թվում՝ Հայաստանի համար ներգաղթի վիզաների տրամադրման գործընթացը:

 

Leave a Comment