
Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը, ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Մեր ուրախ Զառան այլևս մեզ հետ չէ»,- գրել է նա։
Նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին, որ Զառա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Բժիշկները նրա վիճակը գնահատել էին ծանր։