Որպես քաղաքական առաջնորդ, որպես Հայաստանի ղեկավար՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կկարողանա հասնել շատ ավելի մեծ հաջողությունների, Ֆեյսբուքում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Որպես գործարար՝ Սամվել Կարապետյանը օգնել է տասնյակ հազարավոր հայերի, արդիականացրել կրթահամալիրներ և հիվանդանոցներ, աջակցել աղքատության դեմ պայքարող մարդկանց։ Որպես քաղաքական առաջնորդ, որպես Հայաստանի ղեկավար՝ նա կկարողանա հասնել շատ ավելի մեծ հաջողությունների։ Նա կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը», – նշել է շարժման համակարգողը։
Կարապետյանի փոխանցմամբ՝ առաջիկա շաբաթներին կներկայացվեն «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տեսլականը և նրա ծրագրերը տնտեսության և անվտանգության ոլորտներում, առաջին խոշոր հայտարարությունը կլինի հաջորդ շաբաթ։
