Իրանը մեղադրում է Թրամփին բողոքի ցույցերի զոհերի համար

Իրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր է համարում մարդկային զոհերի, երկրին նյութական վնաս հասցնելու և զրպարտության մեջ, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին։

«Մենք ԱՄՆ նախագահին պատասխանատու ենք համարում Իրանի ժողովրդին պատճառված զոհերի, ավերածությունների և զրպարտության համար», – նրա խոսքերն է մեջբերել Գերագույն առաջնորդի պաշտոնական Telegram-յան ալիքը։

Leave a Comment