ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Միացյալ Նահանգներն այժմ վերահսկում է Վենեսուելան։ Թրամփը այս հայտարարությունն արել է Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ քաղաքում իր անունով փողոցի վերանվանման առթիվ ելույթում։
Նա նաև նշել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատասխանատու է «Միացյալ Նահանգների և աշխարհի դեմ հանցագործությունների» համար։
«Ինչպես ես այս ամսվա սկզբին նշել էի, մենք բռնեցինք Մադուրոյին Միացյալ Նահանգների և աշխարհի դեմ նրա հանցագործությունների համար, և այժմ մենք վերահսկում ենք այս երկիրը», – հայտարարել է Թրամփը՝ նկատի ունենալով Վենեսուելան։
Նա Վենեսուելան նկարագրել է որպես «ուրիշ երկիր», որը «կտրուկ փոխվել է ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում: