Կատարվողն ու Նարեկի հետագա գաճակատգրի հարցն այլևս միայն Նիկոլի խղճին մնացած թեմա չէ. այն նաև արևմտյան կառույցների ու տերությունների բարոյական ու քաղաքական պատասխանատվության հարց է, քանի որ բոլորն են տեսնում, թե ինչ է կատարվում. առնվազը չդադարող ակցիաները պետք է որ վաղուց լուսավորած լինեին նրանց, ովքեր հանդես են գալիս որպես աշխարհում ժողովրդավարության ջահակիրներ:
Մեկնաբանելով Վազգեն Սաղաթելյանի ու Սամսոնյանի վերաբերյալ դատարանի կայարցրած ապօրինի որոշումը՝ ՀՀ-ում Եվրամիության դեսպան Մարագոս Վասիլիսը բացառիկ ցինիկ հայտարարությամբ է հանդս եկել՝ ասելով, թե Հայաստանում դատավարությունները ՔՊ-ական իշխանությունների ներքին գործն են:
Մարագոսն այս ապօրինություններն ու մարդակերությունն արդարացրել է, քանի որ դա է բխում այն սուբյեկտի աշխարհաքաղաքական շահերից, որը նա այստեղ ներկայացնում է: Իսկ թե ինչ է բխում, պազ է՝ Նիկոլի մնալը, ՔՊ-ի սահուն վերարտադրությունն ու թուրքական առաջխաղացումը: Կոնկրետ Սամսոնյանի ու Սաղաթելյանի հնչեցրած խոսքը պանգարում է այս ծրագրի իրագործմանը: Ա՛յ եթե ասենք սորոսականներից մեկնումեկը լիներ Սամսոնյանի փոխարեն, հիմա մարագոսները հետույք պատռելիս կլինեին, Նիկոլի հերը կանիծեին: Ոչ ոք չի մոռացել, չէ՞, թե ինչպես էին «ժողովրդավարության պաշտպանները» իրենց պահում նախորդ իշխանությունների օրոք՝ սկուրպուլյոզ կերպով հետևելով իշխանությունների քայլերին ու հայտարարություններին ու հաճախտալով դրանց անտեղի կոշտ գնահատականներ:
Տեղի ուենցողը կատարյալ կրախն է ոչ միայն Հայաստանյան չեղած ժողովրդավարության, այլև կոլեկտիվ Արևմուտքի համաշխարհային հեղինակության. Հայաստանում տեղի ունեցողը տեսնում ու կատարվողից հետևություններ են անում բնավ ոչ միայն հայերը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: