«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում որոշվել է ընտրական 300 հոգանոց ցուցակի առաջին հիսուն մարդուն ընտրել արտահերթ համաժողովի քվեարկությամբ, իսկ 51-ից սկսած ցուցակի ձևավորումը վերապահել վարչությանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղւմ անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ սեպտեմբերին կայացած ՔՊ հերթական համաժողովից հետո վարչության կազմը 5 ներկայացուցչով ավելացնելը կուսակցության հնաբնակներից շատերը սխալ են համարում:
Նորեկները հների նյարդերի վրա են ազդում, չգիտեն՝ որտեղ են հայտնվել և ինչ հարցեր կարող են քննարկել, ցանկացած բամբասանք բերում են վարչություն ու փորձում քննարկման թեմա դարձնել, դրա պատճառվ էլ նիստերը հաճախ ձգվում են մինչև կեսգիշեր, տեղեկացրել է թերթը։
2025 թվականի դեկտեմբերի 10-ին մամուլը գրել էր, որ ՔՊ-ն պատգամավորության թեկնածու առաջադրվածներին մանրակրկիտ քննում է, որ հասկանա՝ դուրս թողնե՞լ մրցակցությունից, թե՞ հնարավորություն տալ մասնակցել ընտրություններին։ Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպե՞ս անել, որ ձևավորի ՔՊ-ի՝ իր համար ցանկալի նախընտրական ցուցակն առանց օրենքի շրջանցման:
