Լա լիգան աջակցել է Վինիսիուսին

Իսպանական Լա լիգան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ դատապարտելով Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժուանիորի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքները։

Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ալբասետե» – «Ռեալ» հանդիպման ժամանակ։

«Լա լիգան դատապարտում է ցանկացած տեսակի ռասիստական վիրավորանք։ Խաղադաշտում և դրանից դուրս տեղ չկա ատելություն սերմանողների համար։ Վինիսիուս, Լա լիգան քեզ հետ է։ Մեր ֆուտբոլի ուժն ընդդեմ ռասիզմի է»,- ասված է կառույցի՝ սոցիալական ցանցերում տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացի ֆուտբոլիստը «Ալբասետեի» երկրպագուների կողմից ռասիստական բնույթի վիրավորանքների է ենթարկվել նախախաղային վարժանքի ժամանակ։

Leave a Comment