Հայտնի է գվարդիայի 2 ծառայողի վրաերթի ենթարկած մեքենայի վարորդի և ուղևորի ինքնությունը

https://arm.sputniknews.ru/20260116/hajtni-e-gvardiaji-2-tsarajvoghi-vraerti-entarkatsi-u-nra-ughevvori-inqnutjuny-97833696.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/10/97831498_161:0:1121:720_1920x0_80_0_0_0d2cff2e192bd81ae4092cd2805bffcc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, видео, հհ ոստիկանություն, թմրանյութ, վրաերթ, ձերբակալություն, տղամարդ

տեսանյութեր, տեսանյութ, видео, հհ ոստիկանություն, թմրանյութ, վրաերթ, ձերբակալություն, տղամարդ

Բաժանորդագրվել

Ոստիկանությունից հայտնում են, որ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է փոշենման զանգված։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Երևանում ոստիկանության գվարդիայի 2 ծառայողի «Մերսեդես» մակնիշի մեքենայով վրաերթի ենթարկած վարորդի և նրա ուղևորի ինքնությունը պարզվել է։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ հունվարի 15-ին, ժամը 21։30-ի սահմաններում «Մերսեդեսի» վարորդը Երևանի Գյուրջյան փողոցում կասկածելի վարքագիծ է դրսևորել՝ դուրս է եկել մեքենայից ու ինչ-որ բան փնտրել։ Տղամարդը, նկատելով իրավապահներին, նստել է մեքենան և դիմել փախուստի։ Գվարդիայի ծառայողները փորձել են կանգնեցնել, սակայն վարորդը վարել է նրանց ուղղությամբ և վրաերթի ենթարկել 2 ծառայողի։ Չենթարկվելով «կանգ առ» հրահանգին՝ վարորդը մեքենան վարել է անկանոն, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։

«Պարզվել է, որ նրանք Երևանի բնակիչներ 34 և 35 տարեկան տղամարդիկ են։ Վերջինները ձերբակալվել ու տեղափոխվել են համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ 34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,92 գրամ փոշենման զանգված, որը, ըստ նրա, կոկաին է։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

ՆԳՆ-ից նաև նշում են, որ վրաերթից վնասվածքներ ստացած գվարդիայի ծառայողները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է բավարար։

Երևանի 2 բնակչի մոտ շուրջ 3 կգ թմրամիջոց է հայտնաբերվել. կա կալանավորված

Հիշեցնենք, որ տղամարդկանց հետապնդելու ժամանակ գվարդիայի ծառայողերից մեկն իրեն ամրակցված զենքով արձակել է նախազգուշական կրակոց, սակայն վարորդը շարունակել է անկանոն երթևեկը։ Իրավիճակով պայմանավորված՝ կրակ է արձակվել ավտոմեքենայի անիվներին։ Նորք-Մարաշի 1-ին նրբանցքում «Մերսեդեսի» վարորդը կորցրել է կառավարումը, և մեքենան բախվել է էլեկտրասյանը։ Վարորդն ու ուղևորը իջել են մեքենայից և փորձել դիմել փախուստի, բայց դա նրանց չի հաջողվել։

Leave a Comment