Չեխիայի նախագահ. Ուկրաինան պետք է «ցավոտ զիջումների» գնա խաղաղության համար

Ուկրաինան պետք է պատրաստ լինի համաձայնել մի շարք «ցավոտ զիջումների» Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությանը վերջ դնելու բանակցություններում, եթե ցանկանում է խաղաղության հասնել։ Այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը Կիևում Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես կարծում եմ, որ Ուկրաինան շատ բան է արել առաջարկվող լուծումը ընդունելի դարձնելու համար։ Ես կարծում եմ, որ կան որոշ ցավոտ զիջումներ, որոնք Ուկրաինան պետք է անի և պատրաստ է անել, եթե դա հանգեցնի խաղաղության», – մեջբերում է Страна-ն Չեխիայի նախագահի խոսքերը։

Միևնույն ժամանակ, Պավելը չի ​​նշել, թե ինչպիսի զիջումների մասին է խոսքը, պարզաբանում է հրատարակությունը։

Զելենսկին, իր հերթին, խոստովանել է, որ Ուկրաինան տարաձայնություններ ունի Միացյալ Նահանգների հետ բանակցություններում միաժամանակ մի քանի հարցերի շուրջ։

Leave a Comment