Ի՞նչ է կատարվել «Ռեալի» հանդերձարանում սենսացիոն պարտությունից հետո

El Chiringuito-ն հայտնում է, որ «Ալբասետե»-«Ռեալ» խաղից հետո մադրիդցիների հանդերձարանում տիրող մթնոլորտը նման էր հուղարկավորության։ Խաղացողները ոչինչ չէին ասում, պարզապես նայում էին առաստաղին։

Իրավիճակին միջամտել է թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան։ Նա դիմել է ֆուտբոլիստներին՝ կոչ անելով հավաքվել և ուշքի գալ։ Արբելոան ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել՝ նշելով.

«Այս ձախողման միակ մեղավորը ես եմ, այլ ոչ թե դուք»։

Հունվարի 17-ին «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում տնային հանդիպում կանցկացնի «Լևանտեի» հետ։

Leave a Comment