Կանադան իր քաղաքացիներին հորդորել է Հայաստանի տարածքով լքել Իրանը

16 Հունվարի, 2026

Կանադայի քաղաքացիներին հորդորում են հնարավորության դեպքում լքել Իրանի տարածքը։ Հասանելի են ցամաքային սահմանահատման տարբերակներ. Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմանները բաց են։ Այս մասին ասված է Կանադայի կառավարության հայտարարության մեջ։

«Կանադական անձնագիր ունեցողներին Թուրքիա մուտք գործելու համար վիզա պետք չէ։ Սակայն, Հայաստան ժամանելուն պես անհրաժեշտ է վիզա ստանալ։

Իրանում հյուպատոսական ծառայություններ մատուցելու մեր հնարավորությունները չափազանց սահմանափակ են»,- նշված է հայտարարության մեջ։

Leave a Comment