https://arm.sputniknews.ru/20260116/bankeri-anunic-khagharkutjunnery-keghts-en-kibervostikanutjuny-hvordvorum-e-zgujsh-linel-97830559.html
Բանկերի անունից խաղարկությունները կեղծ են. կիբեռոստիկանությունը հորդորում է զգույշ լինել
Բանկերի անունից խաղարկությունները կեղծ են. կիբեռոստիկանությունը հորդորում է զգույշ լինել
Sputnik Արմենիա
Ոստիկանությունը հերթական անգամ հորդորում է չմասնակցել նմանատիպ խաղարկություններին։ 16.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-16T19:36+0400
2026-01-16T19:36+0400
2026-01-16T19:44+0400
կիբեռհանցագործություն
կիբեռանվտանգություն
հանցագործություն
խաբեություն
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/239/85/2398541_0:333:3200:2133_1920x0_80_0_0_8a22e2644fa02dc9e1e1cc3503e96f3c.png.webp
ԵՐԵՎԱՆ , 16 հունվարի – Sputnik. Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են իբր հայկական բանկերի անունից կազմակերպված խաղարկությունների գովազդներ, որոնք կեղծ են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը:Ոստիկանությունը հերթական անգամ հորդորում է չմասնակցել նմանատիպ խաղարկություններին, չանցնել կասկածելի հղումներով, չմուտքագրել անձնական կամ բանկային տվյալներ ոչ վստահելի կայքերում:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/239/85/2398541_356:0:3200:2133_1920x0_80_0_0_9b2956b166145ec0e4f4096773b08c5b.png.webp
կիբեռհանցագործություն, կիբեռանվտանգություն, հանցագործություն, խաբեություն, ներքին գործերի նախարարություն (նգն)
կիբեռհանցագործություն, կիբեռանվտանգություն, հանցագործություն, խաբեություն, ներքին գործերի նախարարություն (նգն)
Ոստիկանությունը հերթական անգամ հորդորում է չմասնակցել նմանատիպ խաղարկություններին։
«Այդ իբր խաղարկությունների գովազդներում նշվում է, որ դրանց մասնակցելու դեպքում հնարավոր է շահել խոշոր գումարներ, իսկ գովազդում նշված հղումով մուտք գործած առաջին 10 անձինք ևս կարող են ստանալ դրամական շահում։ Իրականում նման «խաղարկությունների» միջոցով հանցագործները փորձում են խաբեությամբ ձեռք բերել անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), որոնք հետագայում օգտագործվում են դրամական միջոցների հափշտակության նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:
Ոստիկանությունը հերթական անգամ հորդորում է չմասնակցել նմանատիպ խաղարկություններին, չանցնել կասկածելի հղումներով, չմուտքագրել անձնական կամ բանկային տվյալներ ոչ վստահելի կայքերում: