Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ արդարացման վճիռ է կայացրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Դատաքննությունը տևել է շուրջ մեկ տարի։ Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանու անդամները մեղադրվում էին խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նրանք խաբեությամբ և կեղծ տվյալներով 2024-ի փետրվարին ձևակերպել էր իրեն չպատկանող 4 ավտոմեքենաների օտարման կեղծ որոշումներ ու լիազորագրեր։ Դավիթ Սարգսյանը կալանավորվել էր 2024-ի մայիսին։ Կալանքը 20 օր անց վերացվել էր, քանի որ վերաքննիչ դատարանն այն ոչ իրավաչափ էր ճանաչել։ Այնուհետև նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը, որը ևս վերացվել […]