16 հունվարի 2026 – 18:12 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 16-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի պատճառով Նորավան-Հարժիս-Շինուհայր և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։
Հունվարի 16-ի 14:4օ-ի դրությամբ, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։