
Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է երկրում իրավիճակի կայունացմանն ուղղված Իրանի ղեկավարության ակտիվ ջանքերի մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կողմերը նշել են, որ Ռուսաստանը և Իրանը հետևողականորեն հանդես են գալիս՝ Իրանի շուրջ և ողջ տարածաշրջանում լարվածության շուտափույթ նվազեցման, ինչպես նաև ծագող բոլոր խնդիրները բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու օգտին: