Զինծառայողի մահվան գործով մեկ անձ է ձերբակալվել՝ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով

Զինծառայողի մահվան գործով մեկ անձ է ձերբակալվել՝ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով

16 հունվարի 2026 – 15:40 AMT

PanARMENIAN.Net – ՊՆ զորամասերից մեկում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի կիրառման մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։

Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Leave a Comment