
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, ԶԼՄ-ներին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։
Դատարանի նոր որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է կալանք՝ երկու ամիս ժամկետով։
Դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը փոխել էր Կարապետյանի կալանքը տնային կալանքով և գրավով։
Գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։