Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ։ Նրա նկատմամբ կալանքը կիրառվել է երկու ամիս ժամկետով։ Iravaban.net-ը տեղեկանում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից։
Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025-ի հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին: Որոշման դեմ վերաքննիչ բողոքը մուտքագրվել էր հունվարի 5-ին, վարույթն ընդունվել էր հունվարի 12-ին։