ՀՀ–ում կան ուսուցիչներ, որ պատգամավորից շատ են ստանում․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է լրագրողների հարցերին, խոսել ԱԺ–ում այսօր լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի, Թուրքիայի արտգործնախարարի հայտարարության և այլ հարցերի մասին։

  • Ճեպազրույցի կարևոր հատվածները ներկայացնում ենք կետերով․Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտգործնախարարին և բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են ՀՀ հանրության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու, TRIPP-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին։
  • Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և նմանատիպ գործընթացների մեջ ներառված չի լինելու։
  • Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների վերադարձը ժամանակի հարց է, բոլորը պետք է վերադառնան: Խոսքը ոչ միայն գերիների մասին է, մենք մշտապես խոսում ենք նաև անհետ կորածների հետ կապված:
  • Օրենքի ուժով ենք լրագրողներին հանել դահլիճից, նպատակը գալ լուր տա՞լն է, թե՞ սեփական անձի շուրջ սկանդալ սարքելը։
  • Սևով սպիտակի վրա գրված է՝ ով կարող է ներկա լինել հանձնաժողովի նիստին։ Հավատարմագրված չեն, դրա համար չեն կարող այնտեղ լինել։
  • ՀՀ-ում այո, աղքատություն կա, դրա դեմ պայքար մղվում է,  բայց ՀՀ-ում կան ուսուցիչներ, որ ԱԺ պատգամավորից շատ են ստանում։
  • ՀՀ-ում կան զինվորականներ, որ պատգամավորներից շատ են վարձատրվում։ Բանկերում խորհրդի անդամներ կան, որ ՀՀ նախագահից, վարչապետից, ԱԺ նախագահից մի քանի անգամ շատ են ստանում։

 

Leave a Comment