Արդեն ցանկություն չունեմ ՔՊ ցուցակում ընդգրկվելու․ Հայկ Սարգսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հաստատել է՝ հաջորդ գումարման խորհրդարանում չի լինի խմբակցության կազմում։

ՔՊ-ն մերժել է նրա դիմումը։

«Ես սահմանված կարգով բողոքարկել եմ վարչության որոշումը, ինձ հրավիրել են վարչության նիստի և որևէ ինձ համար ընդունելի պատճառաբանություն կամ ընդհանրապես պատճառաբանություն, որը ես համարում եմ օբյեկտիվ, չի ներկայացվել և իմ դիմումը մերժվել է։ Ես առաջիկայում չեմ կարող իրացնել իմ իրավունքը որպես կուսակցական և լինել ցուցակում, որպեսզի մեր կուսակցականները որոշեն՝ ես լինե՞մ Ազգային ժողովում թե՞ ոչ»,- ասել է նա՝ հավելելով, որ իր բողոքարկումը մերժելուց հետո ինքն արդեն ցանկություն էլ չունի ցուցակում ընդգրկվելու։

Նա տեղեկացրել է, որ մինչև 2026 թվականի նոր ընտրությունները ավարտը և հաջորդ գումարումը՝ մոտավորապես մինչև սեպտեմբեր, շարունակելու է  կգումարվի հաջորդ խորհրդարանը իններորդ գումարումը շարունակելու է աշխատանքը։

Leave a Comment