Օկուպացված Արցախի Վարանդայի շրջանում երկու ադրբեջանցի մահացել է մեքենայում՝ գազի թունավորումից:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական Report-ը։
49-ամյա Բայրամ Խաթամովը և նրա 28-ամյա զարմիկ Վուսալ Խաթամլին, մեքենայի շարժիչը միացրած են թողել և քնած են եղել։ Այրված գազի արտանետումներից թունավորվել են և մահացել:
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։