Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան, ում նորամուտը թիմի ղեկին ավարտվեց Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ալբասետեից» կրած սենսացիոն պարտությամբ (2:3), պատասխանել է այն հարցին, թե ինչպես է բացատրելու ձախողումը ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին։
Արբելոան նշել է, որ «Ռեալի» ղեկավարը լրացուցիչ բացատրությունների կարիք չունի, քանի որ քաջատեղյակ է ֆուտբոլային աշխարհի օրինաչափություններին։
«Ես ակումբի նախագահին բացատրելու ոչինչ չունեմ, քանի որ նա, իր ունեցած փորձառությամբ, այս ամենի մասին ինձանից շատ ավելին գիտի։ Նա 25 տարի է՝ նախագահ է։ Նա գիտի այս ակումբի պատմությունը։
Մենք հաղթող ակումբ ենք և նայում ենք միայն առաջ։ Մենք արդեն մտածում ենք Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի մասին, որոնք մեր գլխավոր նպատակներն են։ Պետք է այս պարտությունը թողնենք անցյալում», – Արբելոայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» դուրս է մնացել Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչից՝ զիջելով Սեգունդան ներկայացնող թիմին։