Բագրատ Սրբազանի և նրա 17 աջակիցների գործով դատական նիստին դատախազները միջնորդել են սահմանափակել մեղադրյալների խոսքը: Նրանք պնդում են, թե դատարանը քաղաքական չեզոքություն պետք է պահպանի, թույլ չտա, որ դատավարության մասնակիցները քաղաքական ելույթներ ունենան: Պաշտպանները առարկում են. այդ միջնորդությունը՝ քաղաքական հետապնդումները իրավունքի դաշտ տեղափոխելու փորձ են անվանում: