«Թրամփի ուղու» մասին վաշինգտոնյան վերջին հռչակագրում Հայաստանի ինքնիշխանության մասին ձևակերպումները զուտ դեկլարատիվ բնույթ ունեն, համոզված են շատ հայ քաղաքագետներ: Ըստ նրանց՝ չնայած այդ փաստաթղթում 7 անգամ օգտագործվում է «ինքնիշխանություն» բառը, գետնի վրա լուրջ սպառնալիքներ են ստեղծվում Հայաստանի ինքնիշխանության համար։