Արդյո՞ք «ԹՐԻՓՓ զարգացման» ընկերությունից ստացված զուտ շահույթը ամբողջությամբ գնալու է ամերիկյան կողմին՝ մինչև այն ամբողջությամբ հետ ստանա իր ներդրած գումարները

Երեկ հնչեցրել էի 5 իրավական հարցադրում, որոնք վերաբերում էին Թրամփի ուղու վերաբերյալ հրապարակված TIF-ին:

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը պատասխանեց դրանցից առաջինին՝ հայտնելով, որ «ԹՐԻՓՓ Զարգացման» ընկերությունը գրանցվելու և հիմնադրվելու է Հայաստանում։

🔺Կարևոր է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովող և Սյունիքի մարզով անցնող հաղորդակցությունների ուղիները կառուցող ու շահագործող ընկերությունը լինի Հայաստանում գրանցված իրավաբանական անձ՝ այդպիսով գտնվելով ՀՀ պետական մարմինների և ՀԿ-ների օրինական վերահսկողության ներքո։

🔺Եթե այդ ընկերությունը գրանցվի արտասահմանում, դրա նկատմամբ ՀՀ պետական մարմինների վարչարարությունը, ՆԵՐԱՌՅԱԼ՝ իրական շահառուների բացահայտումը և ստուգումը, դուրս կգա ՀՀ պետական մարմինների և հետաքննող լրագրողների վերահսկողությունից։

🔺Կարևոր է նաև մյուս չորս հարցադրումների վերաբերյալ լսել պատասխանատու պաշտոնատար անձանց պարզաբանումը՝ ներառյալ այն հարցը, թե արդյո՞ք «ԹՐԻՓՓ զարգացման» ընկերությունից ստացված զուտ շահույթը (net profit) սկզբում ամբողջությամբ գնալու է ամերիկյան կողմին՝ մինչև այն ամբողջությամբ հետ ստանա իր ներդրած գումարները։

Հրապարակված փաստաթուղթն այդպես է մեկնաբանվում։

Ցանկանում եմ նաև նշել, որ նշված հարցադրումները միայն իրավական բնույթի են և նպատակ ունեն ճշգրտել Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակը։

Գոհար Մելոյան, սահմանադրագետ, իրավապաշտպան

Leave a Comment