Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է։ Նրան այցելել է ՀՀ ՄԻՊ-ը։ Վիգենը դեռ չի հանդիպել կնոջ հետ։ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը նույնպես քննչականում տեսել է նրան ու լրագրողներին հայտնել, որ Վիգենն առողջական խնդիրներ ունի։
«Վիգենը մեջքի հետ կապված առողջական խնդիր ունի, վիզն էլ ֆիքսատորի մեջ է, հետագայում վիրահատվելու անհրաժեշտություն կունենա, բայց տրամադրությունը լավ է, ուրախ է, երջանիկ է, որ Հայաստանում է»,- ասել է Սինանյանը։
Նա հայտնել է, որ Էուլջեքչյանը ցանկանում է մնալ Հայաստանում։