15 հունվարի 2026 – 18:19 AMT
PanARMENIAN.Net – Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը հայտարարել է իր հավատարմությունն ու աջակցությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և կաթողիկոսին:
«Ես` Տեր Հուսիկ քահանա Հարությունյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն ու աջակցությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։
Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց աղոթում և հայցում եմ Աստծու Աջի հովանին մեր Մայր Եկեղեցու, մեր ժողովրդի համար և իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր հավատի ու ազգային ինքնության պաշտպանության դիրքերում են»,- նշել է Տեր Հուսիկը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները և արքեպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։
Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․բարենորոգման օրակարգի հանրահռչակում․ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։