40 հազար դրամ ամսական նպաստ փախստականին վճարելու համար փող չկա, բայց պարգևավճարների համար պետությունը փող ունի. փաստաբան

15 Հունվարի, 2026

Պաշտոնյաների աստղաբաշխական պարգեւավճարները ցնցել է հասարակության տարբեր շերտերին։

«Երբ հարցը վերաբերում է սոցիալական ծրագրերին՝ Հայաստանում ապրող մարդու նվազագույն կենսաապահովման պայմանները ապահովելուն, Հայաստանը աղքատ երկիր է. ոնց ուզում են՝ թող իրենց գլուխները պահեն: Բայց երբ գալիս է պարգևավճարների պահը, երևում է, որ Հայաստանը լավ էլ կարող է:

Բոլորը նորմալ են համարում իրենց աշխատանքի դիմաց տասնյակ միլիոնների հասնող պարգևավճարները, բայց այ՝ բավարար քանակով սոցիալական կացարաններ ունենալը, 40 հազար դրամ ամսական նպաստ փախստականին վճարելը չափից դուրս է՝ լրիվ պետության վզին են»,- գրել է արցախցի փաստաբան Անուշ Շահրամանյանը։

Leave a Comment