Թուրքիայի շահերից է բխում, որ Իրանում անկայունության հանգեցնող իրադարձություններ տեղի չունենան․ Հաքան Ֆիդան

Թուրքիան ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին և չի աջակցում Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման սցենարին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Իրանը կկարողանան լուծել խնդիրներն ուղիղ երկխոսության, միջնորդների կամ այլ դերակատարների միջոցով։

«Թուրքիայի շահերից է բխում, որ Իրանը լուծի իր խնդիրները միջազգային խաղացողների հետ և որ անկայունության հանգեցնող իրադարձություններ տեղի չունենան», – ասել է նախարարը։

Նա նշել է, որ Իրանում ցանկացած ապակայունացում կարող է ունենալ ծանր հետևանքներ ողջ տարածաշրջանի համար, ինչը «տարածաշրջանի դիմադրողականությունից վեր է»։

Leave a Comment