Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանի հիշեցրեց, որ վերջինս և իր թիմը պարբերաբար խոսում են հիբրիդային պատերազմի մասին՝ հիմնականում սլաքն ուղղելով Ռուսաստանի դեմ։
Լրագրողը նախ հետաքրքրվեց՝ առհասարակ ի՞նչ ասել է հիբրիդային պատերազմ, և արդյոք Ռուսաստան կատարած այցերի ժամանակ Փաշինյանը հարցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ինչո՞ւ են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ հայտարարել։
Նիկոլ Փաշինյանը խուսափեց հստակ պատասխանից՝ միայն ասելով.
«Ես կփորձեմ ձեր կոնկրետ հարցին տալ կոնկրետ պատասխան: Ասում եք՝ ո՞րն է օրինակը հիբրիդային պատերազմի. Կտրիճ Ներսիսյանը շատ կոնկրետ օրինակ է»:
Լրագրողի դիտարկմանը, որ ինքը Ռուսաստանի մասին էր հարցնում, քանի որ Փաշինյանը Ռուսաստանին է մեղադրում», գործադիրի ղեկավարը պատասխանեց.
«Ես ձեր հարցին պատասխանեցի»: