Լարսը բաց է. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Լարսը բաց է. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։

«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց ձորի, Գեղարքունիքի (բացի Սևան քաղաքից) մարզերում և Արարատի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment