Վարչապետը հայտնել է, որ ներդրվում է ինստիտուցիոնալ նոր համակարգ, որն առաջին պիլոտային շրջանն անցնելուց հետո պետք է օրենսդրական ամրագրում ստանա. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով լրագրողի այն հարցադրմանը, թե թե Ամանորին ինքն իրեն որքան պարգևավճար է տվել, հայտնել է, որ ինքն իրեն չի պարգևատրել։
«Պետական որոշման շրջանակում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1,5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել», -ասել է Փաշինյանը։
Վարչապետը հայտնել է, որ ներդրվում է ինստիտուցիոնալ նոր համակարգ, որն առաջին պիլոտային շրջանն անցնելուց հետո պետք է օրենսդրական ամրագրում ստանա։
Նրա խոսքով՝ այս համակարգը թույլ է տալու, որ պետական համակարգում աշխատողների նկատմամբ ցուցաբերվի անհատական վերաբերմունք, ինչպես նաև գերատեսչությունների ղեկավարները աշխատանքը և ժամանակը առավել արդյունավետ կառավարելու հնարավորություն կունենան՝ կարողանալով առավել արդյունավետ աշխատողներին պատշաճ ձևով խրախուսել, իսկ պակաս արդյունավետ աշխատողներին չխրախուսել կամ խրախուսել իրենց աշխատանքին համապատասխան։