Ինչո՞ւ է «Բարսելոնան» ջնջել Կանսելուի տրանսֆերի մասին հրապարակումը

​Երեքշաբթի «Բարսելոնան» հայտարարել էր «Ալ-Հիլալի» պաշտպան Ժոաու Կանսելուի վարձակալության մասին, սակայն կարճ ժամանակ անց տեղեկատվությունը անհետացել էր ակումբի պաշտոնական կայքից և սոցիալական ցանցերի էջերից։

​Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը հեռացրել է նորությունը, քանի որ գործարքը դեռ վերջնականապես փակված չի եղել։ Կողմերը դեռ պետք է փաստաթղթեր փոխանակեին։

Հետո, երրորդ գրառմամբ «Բարսելոնան» արդեն հայտարարել է գործարքի մասին։ ​«Բարսելոնան» 31-ամյա պորտուգալացուն վարձակալելու է մինչև ամառ։ Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում Կանսելուն արդեն հանդես է եկել կատալոնացիների կազմում և անցկացրել 42 հանդիպում։

Leave a Comment