Կառավարությունը թվային տարրերով ապրանքի իրացման նոր կարգավորումներ է սահմանել

Կառավարությունը թվային տարրերով ապրանքի իրացման նոր կարգավորումներ է սահմանել։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 15-ի նիստում։

Նշված ապրանքների համար սահմանվել է պահանջներին անհամապատասխանության դեպքում վաճառողին դիմելու վաղեմության ժամկետ։ Վաճառողը պարտավոր է սահմանել ապրանքի, այդ թվում՝ թվային բովանդակությամբ ապրանքների համար առնվազն երկու տարվա երաշխիքային ժամկետ, որի ընթացքում ապրանքի մեջ թերության հայտնաբերման դեպքում վաճառողը պարտավոր է բավարարել սպառողի պահանջները։

Նախագծով հստակեցվում է, որ օգտագործված ապրանքի դեպքում երաշխիքային ժամկետի սահմանվող նվազագույն ժամկետը չի կարող մեկ տարուց պակաս լինել։ Ապրանքի առաքման պահից մեկ տարվա ընթացքում ցանկացած անհամապատասխանության հայտնի դառնալու պարագայում ապացուցման պարտականությունը կրում է վաճառողը (արտադրողը)։

Ըստ կարգավորումների՝ մի շարք ապրանքների՝ շարժական գույքի, իրացման համար նախատեսված ջրի, գազի և էլեկտրաէներգիայի, ինչպես նաև սպառողի կամ գովազդով կիսվելու հնարավորություն տվող ծառայությունների համար սահմանվել են ապրանքին ներկայացվող պահանջների առավել խիստ կանոններ։

Այդ կարգավորումները վերաբերում են նաև վաճառողի պարտականություններին և սպառողի իրավունքներին՝ ապրանքների առուվաճառքի դեպքերին։

Նշենք, որ թվային տարրերով ապրանք կարող են լինել ծրագրային ապահովումը, խաղերը, էլեկտրոնային գրքերը, երաժշտությունը, ֆիլմերը, առցանց դասընթացները, գրաֆիկան, փոդքասթերը և այլն։

Leave a Comment