ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեկչյանի հանձնումը Հայաստանին

Եվրոպական միությունը ողջունում է Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեկչյանի հանձնումը Հայաստանին։

Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԵՄ արտաքին կապերի և անվտանգության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը։

«Սա կարևոր քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին», — նշել է նա։

Leave a Comment